ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 
  • Միայն թվեր

    Միայն թվեր

    17.05.2012| 04:13
    Ապրիլին, մարտ ամսվա համեմատությամբ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1,4 տոկոս գնանկում` պայմանավորված բանջարեղենի, կարտոֆիլի, կենդանական, բուսական յուղերի և շաքարավազի գների նվազման հետ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում ապրիլին, 2011 թվականի նույն ամսվա համեմատությամբ, հանրապետությունում արձանագրված գնանկումը 7,6 տոկոս է, խառը կանաչեղենինը` 21,1, վարունգինը` 18,6, սմբուկինը` 11,6, սխտորինը` 7,6 տոկոս:
  • Եզան լեզուն` որպես դեղամիջոց

    Եզան լեզուն` որպես դեղամիջոց

    17.05.2012| 04:05
    Եզան լեզու (նաև գաղտիկուր, ջղախոտ) կոչվող դեղաբույսը, որի 30 տարատեսակներն աճում են ՀՀ գրեթե բոլոր մարզերում, ժողովրդական բժշկության մեջ կիրառվել է անհիշելի ժամանակներից: Այն օգտագործվել է բրոնխիտների, թոքերի պալարախտի, կապույտ հազի, տարբեր բնույթի ջերմերի, աղեստամոքսային տրակտի մի շարք հիվանդությունների բուժման, կանխարգելման և մարսողության կարգավորման նպատակով: